Նոր տեղեկություններ Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր» հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

Հայտնի են դարձել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր» հնարավոր տեղափոխության ֆինանսական մանրամասները, հայտնում է Calcio Mercato-ն։

«Ներաձուրիները» 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել են 2 տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։ Նաև հայ կիսապաշտպանը որպես բոնուս կստանա 2 միլիոն եվրո, ևս 2 միլիոն կվաստակեն ֆուտբոլիստի գործակալները։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը հռոմեական «Ռոմայի» հետ ավարտվում է հունիսին և դեռ չի երկարաձգվել։ Ավարտվող մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «գայլերի» կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։