Էդուարդ Սպերցյանը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի ծրագրում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից և տեղափոխվել «Նիս», տեղեկացնում է «РБ Спорт»-ը։

21-ամյա ֆուտբոլիստն իրեն լավ է զգում ռուսական ակումբում։ Նշվում է, որ 2022/23 մրցաշրջանում Սպերցյանն առանցքային դեր կխաղա «ցլերի» հարձակման գծում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Նիս»:

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 խաղ՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։