Պաշտոնական. «Բավարիայի» ֆուտբոլիստը հեռացավ թիմից

«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն լքել է ակումբը՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 2018 թվականի չեմպիոնը մյունխենյան ակումբում անցկացրել է 5 մրցաշրջան։ 27-ամյա ֆուտբոլիստը 5 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 2 անգամ նվաչել է Գերմանիայի գավաթը, մեկ անգամ՝ Չեմպիոնների Լիգայի

Տոլիսոն «Բավարիայի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 118 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։