«Կրասնոդարի» երկրպագուներն Էդուարդ Սպերցյանին ճանաչել են թիմի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է թիմի` 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

21-ամյա ֆուտբոլիստն ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքով ստացել է երկրպագուների ձայների ավելի քան մեկ երրորդը:

2-րդ հորիզոնականը զբաղեցրել է դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, իսկ 3-րդ տեղը՝ կիսապաշտպան Ալեքսանդր Չեռնիկովը։

2021/22 մրցաշրջանում Սպերցյանը ՌՊԼ-ում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նիսը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով: