«Ռոման» հրաժարվել է «Պորտուից» գնել Սերժիու Օլիվեյրայի տրանսֆերը

«Ռոման» չի գնի «Պորտուից» կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրայի տրանսֆերը, տեղեկացնում է A Bola-ն:

29-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հռոմեական ակումբ է տեղափոխվել 2022 թվականի հունվարին՝ կես տարի ժամկետով: «Գայլերը» հնարավորություն ունեին 13 միլիոն եվրոյով ձեռք բերել նրա տրանսֆերը:

Օլիվեյրան կարևոր ֆուտբոլիստ դարձավ «Ռոմայի» համար, որի կազմում նա կարողացավ անցկացնել 22 հանդիպում (3 գոլ և 1 գոլային փոխանցում)՝ ակումբի հետ հաղթելով Կոնֆերենցիաների Լիգայում։ Սակայն ակումբը չի ակտիվացրել պորտուգալացու հետ ամբողջական պայմանագիր կնքելու օպցիան և նա կվերադառնա «Պորտու»։