Լիոնել Մեսսի. «Կորոնավիրուսը մեծ հարված էր ինձ համար»

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է 2021 թվականի վերջում՝ արձակուրդի ժամանակ վարակվել կորոնավիրուսով։

«Ես ասացի, որ սկսում եմ նոր տարին և կգամ (ակումբ) լիցքավորված մարտկոցներով, որ ադապտացիան ավարտված է։ Եվ հետո Covid-ը որսաց ինձ:

Այն մեծ հարված էր ինձ համար։ Ախտանշաններն ինչպես շատերի մոտ էին. ուժեղ հազ, կոկորդի ցավ, ջերմություն: Սակայն դա հետևանքներ ունեցավ: Ես չէի կարողանում մարզվել։ Ես վերադարձա և նույնիսկ մեկուկես ամիս չկարողացա վազել, քանի որ դա ազդեց թոքերիս վրա:

Ես վերադարձա ավելի շուտ, քան կարելի էր, բայց վիճակս ավելի վատթարացավ: Ես ուզում էի վազել, որպեսզի մարզվեի։ Եվ վերջում էլ ավելի վատացավ»,- Մեսիին է ցիտում TyC Sports-ը: