«Թոթենհեմը» հրաժարագին է սահմանել Ջովանի Լո Չելսոյի համար

Կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն, ով վարձավճարով հանդես է եկել «Վիլյառեալում», կարող է մնալ իսպանական թիմում։ Ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է, որպեսզի «Թոթենհեմից» ձեռք բերի 26-ամյա ֆուտբոլիստին:

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «խցանները» կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում են 20 միլիոն եվրո։ «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ցանկանում է արգենտինացուն տեսնել թիմում, սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել գործարքի շուրջ։

Ավարտվող մրցաշրջանում Լո Չելսոն «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։