Պյեռ-Էմերիկ Օբայեմանգ. «Ցավում եմ, որ «Արսենալը» չկարողացավ ՉԼ-ի ուղեգիր նվաճել»

«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ հիասթափված է «Արսենալի» մրցաշրջանի արդյունքներից։ Հիշեցնենք, որ գաբոնցի ֆուտբոլիստը ձմռանը հեռացել էր լոնդոնյան ակումբից՝ ազատ գործակալի կարգավիճակով:

««Արսենալը» շատ ավելի լավն է դարձել: Ես ցավում եմ, որ «Արսենալը» չկարողացավ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել, շատ էի դա ցանկանում։ Ես շատ ընկերներ ունեմ «Արսենալում»: Նրանց ամենայն բարիք եմ մաղթում հաջորդ մրցաշրջանում։ Հույս ունեմ, որ նրանք կկարողանան հաղթել Եվրոպա Լիգայում»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Պատրիկ Թիմոնսը։

Հիշեցնենք, որ «զինագործները» չկարողացան Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել ավարտվող մրցաշրջանի արդյունքով՝ 4-րդ տեղը զբաղեցրած «Թոթենհեմին» զիջելով 2 միավորով: