«Նապոլին» որոշում է կայացրել վաճառել Կալիդու Կուլիբալիի տրանսֆերը

«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին կհեռանա թիմից: Այս մասին հայտնում է Diario Sport պարբերականը:

Նեապոլիտանական ակումբը որոշել է վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին: «Նապոլին» կփորձի հնարավորինս շատ գումար վաստակել պաշտպանի տրանսֆերի վաճառքից այն բանից հետո, երբ նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Նշենք, որ Կուլիբալիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Ինտերը» և «Ռոման»: Կատալոնացիներն առաջատար են սենեգալցի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում և պատրաստ են նրա տեղափոխության համար առաջարկել 30 միլիոն եվրո։