Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից: Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր 25 ֆուտբոլիստների։

Արտասահմանյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներից արդեն Երևանում են Նարեկ Գրիգորյանն ու Արմեն Հովհաննիսյանը: Երջանիկ Ղուբասարյանն ու Դարոն Իսկենդերյանը հավաքականին կմիանան Հյուսիսային Մակեդոնիայում:

Հայաստանի Մ-21 հավաքականը մայիսի 30-ի գիշերը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում հունիսի 2-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցների հետ: Հունիսի 4-ին մեր հավաքականը կվերադառնա Երևան, որտեղ, համապատասխանաբար հունիսի 6-ին և 12-ին, երկու տնային հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի և Ուկրաինայի Մ-21 ընտրանիների հետ: