Կարիմ Բենզեմա. ««Ես շատ կցանկանայի, որպեսզի Մբապպեն ինձ հետ խաղար «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ «արքայական» ակումբ ձախողված տրանսֆերը։

«Ես շատ կցանկանայի, որպեսզի նա կարողանար իրականացնել իր երազանքը և ինձ հետ խաղար «Ռեալում»: Սակայն նա ընտրեց ՊՍԺ-ն, ուստի մենք պետք է հարգենք նրա ընտրությունը:

Մբապպեն երիտասարդ է, ունի մեծ պատասխանատվություն, ուստի դա նրա ընտրությունն է։ Ո՛չ, ես հիասթափված չեմ, քանի որ յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության հարցում։ Ես ոչ թե հիասթափված եմ, այլ ուրախ եմ նրա համար։ Հուսով եմ՝ Մբապպեն կկարողանա լավ արդյունքների հասնել»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Telefoot-ը: