Ռոբերտ Լևանդովսկի. «Քիչ հավանական է, որ հաջորդ մրցաշրջանում ես կխաղամ «Բավարիայում»»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է այս ամռանը «Բարսելոնա» իր հնարավոր տեղափոխությունը:

««Բարսելոնա» տեղափոխությու՞նը: Դա կախված է մի քանի գործոններից: Կարծում եմ՝ իմ իրավիճակը բավական պարզ է, և դրա քննարկումն անիմաստ է։

Քիչ հավանական է, որ հաջորդ մրցաշրջանում հանդես գամ «Բավարիայում», – ասել է Լևանդովսկին Eleven Sports-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ լեհ ռմբարկուի շուրջ բանակցությունների փաստը հաստատել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին։