Տիբո Կուրտուա. «2018 թվականին «Լիվերպուլը» եզրափակիչում մրցեց «Ռեալի» դեմ, հիմա իրավիճակն ուրիշ է»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դիմակայության մասին։

«Ութ տարի առաջ ես առաջին անգամ խաղացի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում։ Այն ժամանակ ես չկարողացա հաղթել հուսով եմ՝, այսօր կկարողանամ։

2018 թվականին «Լիվերպուլը» եզրափակիչում մրցեց «Ռեալի» դեմ։ Հիմա իրավիճակն ուրիշ է։ Մենք գիտենք, որ երբ «Ռեալը» հասնում է եզրափակիչ՝ անպայման հաղթում է»,- Կուրտուայի խոսքն է մեջբերում Marca-ն։

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, ժամը՝ 23:00-ին: