ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել Սերխիո Ռամոսի և Կեյլոր Նավասի ապագայի հարցում

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է թիմում պահել պաշտպան Սերխիո Ռամոսին և դարպասապահ Կեյլոր Նավասին։ Հաղորդում է Le Parisien-ը

Ըստ աղբյուրի՝ փարիզցիները ցանկանում են հաջորդ մրցաշրջանում թիմում պահել երկու վետերաններին, սակայն չեն երաշխավորում նրանց տեղը մեկնարկային կազմում։

Նշվում է, նաև, որ կողմերը առաջիկայում կքննարկեն հետագա համագործակցության ֆորմատը: