Կառլո Անչելոտտի. «Ես գիտեմ, որ այսօր երեկոյան թեժ է լինելու, բայց նայում եմ ֆուտբոլիստների դեմքերին և վստահություն եմ զգում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի եզրափակչից առաջ կիսվել է մտքերով.

«Ես շարունակում եմ վայելել այն, ինչ տեղի է ունենում,  ակումբի ներսում: Հիմա ես երջանիկ եմ, շատ հանգիստ։

Ես գիտեմ, որ այսօր երեկոյան թեժ է լինելու, բայց նայում եմ ֆուտբոլիստների դեմքերին և վստահություն եմ զգում:

Հավանաբար հիմա ավելի քիչ եմ անհանգստանում, քան 2014թվականին, որովհետև Լիսաբոնում կայացած այդ եզրափակիչը (Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Ատլետիկոյին» 4:1 հաշվով) «Ռեալի» վերջին տարիների բոլոր հաջողությունների բանալին էր»,- ասել է մադրիդյան ակումբի մարզիչը:

Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը» մայիսի 28-ին, կորոշեն Չեմպիոնների Լիգայի հաղթողին Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։