Նիկոլա Պեպեն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Արսենալի» հարձակվող Նիկոլա Պեպեն այս ամառ կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել է ՊՍԺ-ին:

Լուիս Կամպոսը, ով շուտով կդառնա փարիզյան ակումբի մարզական տնօրենը, կարծում է, որ Պեպեն կարող է փոխարինել Անխել Դի Մարիային, ով թիմից կհեռանա առաջիկա ամռանը։

26-ամյա կոտդիվուարցու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նախորդ մրցաշրջանում Պեպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։