Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություններ է հայտնել Ժյուլ Կունդեի ապագայի վերաբերյալ

«Սևիլիան» Ժյուլ Կունդեի տրանսֆերի համար չի բանակցի 65 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց, Twitter-ի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ շուտով «Չելսին» կանի իր առաջին պաշտոնական առաջարկը ֆրանսիացի ֆուտբոլիստի  տրանսֆերը գնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր նաև «Բարսելոնայի» և «Ռեալի» Կունդեի նկատմամբ հետաքրքրության մասին։

23-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

Ավարտված մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։