Ն’Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։

Ինչպես հայտնում է Goal.com-ը, կիսապաշտպանը հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության տիրույթում։

Կատալոնական ակումբն այս ամառ կփորձի ձեռք բերել ֆրանսիացուն։ Իսպանական ակումբը պատրաստ է խոշոր գումար ծախսել այս տրանսֆերի վրա։

Կանտեի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։