Ալեքսանդր Չեֆերին. «Բենզեման պատմության մեջ ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկն է»

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղային որակները։

«Բենզեման աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, նա հավանաբար աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է և, հնարավոր է, պատմության մեջ ամենաթերագնահատված ֆուտբոլիստը:

Նա միշտ եղել է այլ թիմակիցների ստվերում, բայց հիմա տեսնում ենք, որ նրա խաղն ուղղակի անհավանական աճ է ապրել»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Mundodeportivo-ն։