«Լիվերպուլի» երկու լեգենդներ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի նախօրեին այցելել են թիմի մարզաբազա

«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը ներկա է գտնվել անգլիական թիմի մարզմանը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի նախօրեին, հայտնում է լիվերպուլյան թիմի մամուլի ծառայությունը։

Ջերարդը ներկա կլինի վաղվա հանդիպմանը։ Հաղորդվում է նաև, որ «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը նույնպես հետևել է «Լիվերպուլի» մարզմանը։

Ջերարդը «Լիվերպուլում» խաղացել է 1989-ից 2015 թվականներին։