Լուիս Սուարեսը, գուցե վերադառնա Պրեմիեր Լիգա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Ինչպես հայտնում է Daily Telegraph-ը, «Ասթոն Վիլան» մտադիր է պայմանագիր կնքել 35-ամյա ուրուգվայցու հետ:

Դա ակումբի ներկայիս մարզիչ և Սուարեսի նախկին թիմակից Սթիվեն Ջերարդի անձնական ցանկությունն է:

Սուարեսի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է հունիսի վերջին։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում հարձակվողը 43 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։