CHAMPIONS LEAGUE. Մարսելո. «Մենք գիտենք, թե ինչ է նշանակում խաղալ եզրափակչում, խաղալ այս ակումբի մարզաշապիկով»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կիսվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպումից ունեցած սպասելիքներով։

«Մենք գիտենք, թե ինչ կարևոր իրադարձություն է եզրափակիչ դուրս գալը, որքան կարևոր է այս մրցաշարում հաղթելու հնարավորություն ստանալը: Մենք հիանալի մրցաշրջան անցկացրինք, կարծում եմ՝ արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն։

Մենք գիտենք, թե ինչ է նշանակում խաղալ եզրափակչում, խաղալ այս ակումբի մարզաշապիկով։ Խաղից մեկ օր առաջ մենք լարված ենք, ամեն ինչ լավ կլինի։

Ուրախ եմ, որ բրազիլացիները կխաղան եզրափակիչում, դա հիանալի է իմ երկրի համար։ Ես կցանկանայի, որ Բրազիլիայում մարդիկ դիտեն և վայելեն վաղվա հիանալի խաղը»,- Մարսելոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզում