Յուրգեն Կլոպը ասել է, թե ով է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ֆավորիտը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ իր թիմը կհանդիպի Մադրիդի «Ռեալին»։

«Ես չգիտեմ, թե ով է ֆավորիտը: Փորձառության առատության պատճառով ֆավորիտ կանվանեի «Ռեալին», բայց ցանկանում եմ, որ մենք նույն մակարդակի վրա լինենք։ Մեր դեմ խաղալը շատ դժվար է, երբ մենք խաղում ենք մեր հնարավորությունների առավելագույնի սահմաններում։ Ես պետք է համոզվեմ, որ մենք կցուցադրենք մեր լավագույն խաղը, և հիմա ինձ ուրիշ ոչինչ չի անհանգստացնում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։