Էդուարդո Կամավինգա. «Ծնողներս ինձ նոր կյանք տվեցին Ֆրանսիայում, իսկ ֆուտբոլը ինձ տարավ ՉԼ-ի եզրափակիչ»

«Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան Չեմպիոնների Լիգայի եզրափակչի «Լիվերպուլի» դեմ խաղի նախօրեին ընդգծել է, որ շատ հպարտ է եվրագավաթների ամենահեղինակավոր որոշիչ խաղում խաղալու հնարավորությամբ։

«Ես ծնվել եմ Անգոլայի փախստականների ճամբարում, երբ ընտանիքս փախել է պատերազմից:

Ծնողներս ինձ նոր կյանք տվեցին Ֆրանսիայում, իսկ ֆուտբոլը ինձ տարավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

Ես երախտապարտ եմ խաղալու հնարավորության համար և հպարտ եմ դրանով որպես նախկին փախստական:

Հուսով եմ, որ միլիոնավոր փախստականներ ամբողջ աշխարհում, ովքեր նույնպես սիրում են ֆուտբոլը, գիտեն, որ մենք իրենց հետ ենք»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Goal-ը։