CONFERENCE LEAGUE. Քրիս Սմոլինգը շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Կոնֆերենցիաների Լիգայի անդրանիկ խաղարկության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը:

Մրցանակին հավակնում էին նաև Ռուի Պատրիսիուն, Նիկոլո Ձանիոլոն (երկուսն էլ՝ «Ռոմա») և Օրկուն Կյոկչյուն («Ֆեյենորդ»):

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների Լիգայի առաջին խաղարկության հաղթող հռչակվեց իտալական «Ռոման»՝ եզրափակիչում հաղթելով «Ֆեյենորդին»