Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Նապոլի»

«Նապոլին» հայտարարել է «Խետաֆեի» պաշտպան Մատիաս Օլիվերային ձեռք բերելու մասին:

Ուրուգվայցի ֆուտբոլիստը, ով 3 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում, խաղում է պաշտպանության ձախ եզրում։ Նրա տրանսֆերը «Նապոլիի» համար արժեցել է 15 միլիոն եվրո։

2021/22 մրցաշրջանում Օլիվերան «Խետաֆեի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։