«Արսենալը» և «Յուվենտուսը» կարող են տրանսֆերային փոխանակություն իրականացնել

«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոյի տեղափոխությամբ, տեղեկացնում է The Sun-ը։ 

Սակայն նշվում է, որ «զինագործները» պատրաստ չեն բրազիլացու տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո, այդ պատճառով քննարկում են կիսապաշտպան Թոմաս Պարտիի հետ փոխանակության տարբերակը:

Պարտին «Արսենալ» է տեղափոխվել 2020 թվականին Մադրիդի «Ատլետիկոյից»՝ 50 միլիոն եվրոյի դիմաց: Արթուրը «Յուվեում» հանդես է գալիս 2020 թվականից՝ տեղափոխվելով «Բարսայից»՝ 76 միլիոն եվրոյով։