Ռաֆայել Բենիտես. «Լուկա Մոդրիչն ուժեղ բնավորություն ունի»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը բնութագրել է «սերուցքայինների» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։

«Մոդրիչի բնավորությունը բավականաչափ ուժեղ է, որպեսզի վերցնի գնդակը և օգնի թիմակիցներին, երբ նրանք ճնշման տակ են: Կարելի է հիանալի տեխնիկա ունենալ, բայց եթե վախենում ես, եթե անհանգստանում ես երկրպագուների կամ ճնշումների պատճառով, ապա կձախողվես։

«Ռեալը» սովոր է եզրափակիչներին: Ես ակադեմիայում եղել եմ 13-ից 20 տարեկանում, երբ թիմը մրցաշրջանն ավարտում էր 2-րդ հորիզոնականում, դա համարվում էր պարտություն։ Բոլոր մտքերն ուղղված էին դեպի հաղթանակը»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: