Թուրինի «Յուվենտուսը» որոշում է կայացրել Աարոն Ռեմսիի ապագայի վերաբերյալ

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիները դիտարկում են 31-ամյա ուելսցու հետ պայմանագիրը վաղաժամ խզելու տարբերակը, որը հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառը։

Կիսապաշտպանը ստանում է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ։ Թուրինցիները այս քայլով նպատակ ունեն կրճատել ակումբի ծախսերը: