Ֆրենկ Կեսսին հրաժեշտ է տվել թիմակիցներին

«Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսին սոցիալական ցանցերում հրաժեշտի գրառում է կատարել.

25-ամյա կոտդիվուարցու պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հուլիսի 1-ին։

Սպասվում է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:

«Ես չէի էլ կարող երազել, որ այս հրաշալի 5 տարիները ավելի լավ ավարտվեին:

Յուրահատուկ էմոցիաներ ունեմ՝ մենք Իտալիայի չեմպիոն ենք. Հպարտ եմ, որ հագել եմ այս մարզաշապիկը և կիսել այս ճանապարհը զարմանալի մարդկանց հետ: Շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- գրել է ֆուտբոլիստը: