Հասան Սալիհամիջիչը նշել է «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակը առաջիկա ամառվա համար

«Բավարիան» վստահ է, որ կարող է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին ոչ ավելի, քան 50 միլիոն եվրոյով, հայտնում է Sky Germany-ն:

Մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը 30-ամյա սենեգալցու տրանսֆերն առաջնային է համարում այս ամառ։

Հարձակվողի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։

Ընթացիկ մրցաշրջանում նա մերսիսայդցիների կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։