Թոմաս Մյուլլերը կանխատեսում է արել «Լիվերպուլ» – «Ռեալ» խաղի վերաբերյալ

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կիսվել է Չեմպիոնների Լիգայի «Ռեալ» – «Լիվերպուլ» եզրափակիչ խաղից ունեցած սպասելիքներով։

«Եթե տեսել եք, թե ինչ է արել «Ռեալը» Լա Լիգայում և հատկապես Չեմպիոնների Լիգայում, դուք նրան խաղից դուրս չէի թողի: Այդ պատճառով ես կասեմ՝ 2։2 և «Լիվերպուլի» հաղթանակ 11-մետրանոցներով»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Tz-ը։

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Ֆրանսիայում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։