«Չելսին» միացել է «Բարսելոնայի» սանի համար պայքարին

«Չելսին» միացել է «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելյայի համար պայքարին:

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ մրցակիցներից առաջ անցնելու համար լոնդոնյան ակումբը պետք է վճարի 45 միլիոն ֆունտ ստերլինգ։ Հենց այդչափ գումարի դիմաց է «Բրայթոնի» ղեկավարությունը պատրաստ վաճառել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը։

23-ամյա պաշատպանի հետ հավակնում են պայմանաիր կնքել նաև «Մանչեսթեր Սիթին» և «Թոթենհեմը»:

Այս մրցաշրջանում Կուկուրելյան «Բրայթոնի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։