Հենրիկ Նալբանդյանը՝ Հոլանդիա – Սերբիա խաղի գլխավոր մրցավար

Հայ մրցավարները շարունակում են սպասարկել միջազգային հանդիպումներ։ Նրանք հերթական նշանակումներն են ստացել Իսրայելում ընթացող ՈւԵՖԱ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մայիսի 29-ին՝ Նեթանյա քաղաքում, կկայանա մրցաշարի կիսաեզրափակիչ՝ Հոլանդիա – Սերբիա հանդիպումը։ Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, իսկ մրցավարի օգնական՝ Խաչատուր Հովհաննիսյանը։