Սադիո Մանե. «Եթե նվաճեի «Ոսկե գնդակը» կլինեի աշխարհի ամենաերջանիկ ֆուտբոլիստը»

«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն կարծում է, որ աֆրիկացի ֆուտբոլիստների ձեռքբերումները անտեսվում են «Ոսկե գնդակի» պայքարում:

«Այո՛, աֆրիկացիներին անտեսում են «Ոսկե գնդակի» համար պայքարում: Սա հիասթափեցնող փաստ է.

Աֆրիկայի ազգերի գավաթն ինձ համար ամենաարժեքավոր մրցաշարերից է: Այն ամենակարևոր տիտղոսն է, որ նվաճել եմ իմ կյանքում։

«Լիվերպուլի» հետ ես կանեմ ամեն ինչ՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում հաղթելու համար, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի:

Չեմպիոնների Լիգայում հաղթելն առանձնահատուկ կլինի, ուստի մենք կենտրոնացած ենք դրա վրա:

Եթե նվաճեի «Ոսկե գնդակը» կլինեի աշխարհի ամենաերջանիկ ֆուտբոլիստը»,- Մանեի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։