Յուրգեն Կլոպը արձագանքել է Սադիո Մանեի վերաբերյալ «Բավարիայի» հետաքրքրության մասին լուրերին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ հարձակվող Սադիո Մանեի՝ «Բավարիա» տեղափոխվելու մասին լուրերը չեն ազդի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում նրա խաղի վրա։

«Սադիոն ավելի լավ մարզավիճակում է, դա միանշանակ է: Նրա խաղը դիտելը պարզապես հաճույք է: «Բավարիայի» մասին խոսակցություններն ինձ չեն անհանգստացնում. Սադիոն ամբողջությամբ կենտրոնացած է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի վրա, դա չի ազդի նրա խաղի որակի վրա։ Նա գիտի, թե որքան կարևոր է հանդիպումը իր և մեզ համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» վստահ է, որ կարող է Մանեին ձեռք բերել ոչ ավելի, քան 50 միլիոն եվրոյով։