Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել «Ինտերի» հարձակվողին

«Ինտերի» հարձակվող Իվան Պերիշիչը կարող է հրաժարվել երկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ, Պրեմիեր Լիգա տեղափոխվելու համար։

Անգլիական «Թոթենհեմը» հետաքրքրված է 33-ամյա խորվաթի ծառայություններով։

Իվան Պերիշիչին ցանկանում է թիմ հրավիրել իտալացի մարզիչ  Անտոնիո Կոնտեն»,- Twitter-ում գրել է լրագրող Մատեո Մորետոն։

Պերիշիչի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի վերջը, ուստի այս ամառ նա կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով։