«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի թիմի կիսապաշտպանին

«Ռոման» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի հետ։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին սպասվում է հանդիպում հռոմեական ակումբի ներկայացուցիչների և 22-ամյա ֆուտբոլիստի գործակալի միջև։ Հանդիպմանը կքննարկվի նոր և բարելավված համաձայնագիր՝ ավելի բարձր աշխատավարձով: Ձանիոլոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

2021/22 մրցաշրջանում իտալացին «Ռոմայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։