«Ռեալը», ՊՍԺ-ն և «Թոթենհեմը» միևնույն տրանսֆերային նպատակն ունեն

Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն և «Թոթենհեմը» հետաքրքրված են «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բավարիա»։ Մյունխենյան ակումբը բրազիլացուն դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկուն հավանական փոխարինող։

2021/22 մրցաշրջանում Ռիշարլիսոնն «Էվերթոնի» կազմում անցկացրած 33 խաղում խփել է 11 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։ Հարձակվողի պայմանագիրն «իրիսների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։