Պաշտոնական. Չիլիի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Էդուարդո Բերիսոն Չիլիի հավաքականի նոր գլխավոր մարզիչն է: Այս մասին հայտնում է ազգային ընտրանու թվիթերյան պաշտոնական էջը։

Նոր մարզչի շնորհանդեսը տեղի կունենա երկուշաբթի՝ մայիսի 30-ին։ Նշենք, որ 2007-ից 2010 թվականներին Բերիսոն արդեն աշխատել է Չիլիի հավաքականում՝ զբաղեցնելով մարզչի օգնականի պաշտոնը։

2021 թվականի հոկտեմբերին 52-ամյա մասնագետը թողեց Պարագվայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս տարվա ապրիլին Չիլիի ընտրանին լքել էր նախորդ մարզիչ Մարտին Լասարտեն։

Հիշեցնենք, որ Չիլիի հավաքականը չի կարողացել 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել։ Հարավային Ամերիկայի ընտրական խմբում չիլիացիները զբաղեցրել են 7-րդ տեղը։