«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի»՝ հարձակվող Ռաֆայել Լեաուի նկատմամբ հետաքրքրությանը։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ «արքայական» ակումբը պատրաստ է 120 մլն եվրո վճարել պորտուգալացու համար, ով 2021/22 մրցաշրջանի արդյունքով ճանաչվել է Իտալիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ։
«Մեզ համար նա առանցքային և անձեռնմխելի ֆուտբոլիստ է: Մենք չենք ցանկանում վաճառել նրա տրանսֆերը»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան:
Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: 2021/22 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։