Մաուրիսիո Պոչետինոն իր ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ այս պահի դրությամբ չի պատրաստվում հեռանալ փարիզյան ակումբից։

«Մինչ օրս ոչինչ չի փոխվել, և ես 100 տոկոսով մնում եմ այստեղ։ Ես կենտրոնացած եմ ՊՍԺ-ի վրա: Ես պայմանագիր ունեմ մինչև 2023 թվականի հունիսը և ցանկանում եմ շարունակել աշխատել այստեղ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մայիսի սկզբին ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ ՊՍԺ-ն որոշել է հեռացնել 50-ամյա մասնագետին: Կիրակի օրը՝ մայիսի 22-ին, նա տեղեկացրեց նաև, որ 24 ժամվա ընթացքում պետք է հայտարարվի պաշտոնանկության մասին։