Իվան Պերիշիչը հնարավոր է մերժի «Ինտերի»՝ նոր պայմանագրի առաջարկը

«Ինտերի» վինգեր Իվան Պերիշիչը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Լրագրող Մատեո Մորետտոյի տվյալներով՝ 33-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում է պայմանագիր կնքել «Թոթենհեմը»։

«Ամենայն հավանականությամբ, Պերիշիչը կմերժի «Ինտերի» հետ համաձայնագրի ժամկետի երկարաձգումը։ Անտոնիո Կոնտեի «Թոթենհեմը» շատ ուշադրությամբ հետևում է իրավիճակին և հետաքրքրված է տրանսֆերով»,- ասել է Մորետտոն:

Պերիշիչի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, ուստի ամռանը խորվաթը կարող է հեռանալ թիմից անվճար տրանսֆերով: