Լևերկուզենի «Բայերի» առաջատարներից մեկը՝ «Նյուքասլի» դիտակետում

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Մուսա Դիաբին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։ «Նյուքասլն» առաջարկ կանի ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար, հայտնում է L’Equipe-ը:

Հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Transfermarkt.com պորտալը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

2021/22 մրցաշրջանում Դիաբին բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։