Դիվոկ Օրիգին մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն

Հարձակվող Դիվոկ Օրիգին, ով պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով ամռանը կհեռանա «Լիվերպուլից», կմիանա «Միլանին»: Այդ մասին հայտնել է «ռոսոներիների» տնօրեն Պաոլո Մալդինին:

«Մենք բանակցություններ ենք վարում Օրիգիի հետ և կարծես թե ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- ասել է Մալդինին:

2021/22 մրցաշրջանում բելգիացի հարձակվողը 18 խաղի է մասնակցել՝ խփելով 6 գոլ և կատարելով 4 ասիստ: