Բենժամեն Պավարը չի պատրաստվում հեռանալ «Բավարիայից»

«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ թիմից։ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։

«Ես շատ երջանիկ եմ «Բավարիայում»: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում։ ՊՍԺ-ն շատ լավ ակումբ է՝ հիանալի նախագծով, բայց ես չեմ մտածում այս տարբերակի մասին»,- Պավարի խոսքերն է մեջբերում Rothensenflamme-ը։

26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Transfermrakt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: