Ուսման Դեմբելեի գործակալ. «Ուսմանի ապագայի հարցը բաց է մնում»

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։

25-ամյա ֆրանսիացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է այս ամառ։

«Ուսմանի ապագայի հարցը բաց է մնում, մենք չենք պատրաստվում  անվերջ շահարկել այս թեման։

Երբ որոշում կայացնելու ժամանակը գա, Ուսմանն իր ապագայի համար կընտրի լավագույն տարբերակը»,- ​​Goal-ին ասել է Սիսոկոն:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Դեմբելեն մոտ է «Բարսելոնան» լքելուն: