Տոնի Կրոս. «Կարծում եմ՝ կայունության առումով «Լիվերպուլը» Եվրոպայի լավագույն թիմն է այս մրցաշրջանում»

Տոնի Կրոսը Չեմպիոնների Լիգայի եզրափակչից առաջ կիսվել է «Լիվերպուլի» մասին իր կարծիքով.

«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ «Լիվերպուլն» այժմ ավելի ուժեղ է, քան 2018 թվականին։ Նրանք կարողացան պահել իրենց լավագույն ֆուտբոլիստներին և պայմանագիր կնքեցին ևս մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստերի հետ, նրանց պաշտպանությունը շատ ամուր է։

Կարծում եմ՝ կայունության առումով «Լիվերպուլը» Եվրոպայի լավագույն թիմն է այս մրցաշրջանում։ Բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ նախորդ մրցաշրջանում մենք նրանց դուրս թողեցինք քառորդ եզրափակիչում։ Շանսերը հավասար են»,- ZDF-ին տված հարցազրույցում ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը։

Վաղը՝ մայիսի 28-ին, Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։