Էդինսոն Կավանի. ««Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին շնորհակալ լինելուց բացի այլ բան չունեմ ասելու«

«Մանչեսթեր Յունայթեդի» և հարձակվող Էդինսոն Կավանին ամռանը կհեռանա թիմից: Ակումբը հաստատել է, որ ուրուգվայցին հեռանում է, իսկ ֆուտբոլիստը հրաժեշտի խոսք է հղել երկրպագուներին:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին շնորհակալ լինելուց բացի այլ բան չունեմ ասելու:

Իմ ժամանելու պահից ի վեր նրանք մեծ հարգանք են դրսևորել իմ հանդեպ:

Կարծում եմ՝ նրանք հասկանում են, որ ամբողջ նվիրումով եմ աշխատել հանուն թիմի հաջողության:

Ես իսկապես երախտապարտ եմ ու ջերմ հիշողություններով կհեռանամ այստեղից: Շնորհակալ եմ»,- ասել է Կավանին: