«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն իր ապագայի մասին. «Ես ձեզ կպատասխանեմ շաբաթ օրը»

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոստացել է իր ապագայի վերաբերյալ որոշման մասին հայտնել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո։ Խաղը կկայանա մայիսի 28-ին Փարիզում։ Սենեգալցուն կապում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բավարիա» կամ ՊՍԺ տեղափոխության հետ:

«Կարծում եմ, որ հիմա կարող եմ միայն մեկ պատասխան տալ. ես ամբողջությամբ կենտրոնացած եմ առաջիկա շաբաթ օրը կայանալիք խաղի վրա։ Սա այն պատասխանն է, որ պետք է տամ մինչև եզրափակիչը։

Վերադարձեք շաբաթ օրը, և ես ձեզ կտամ լավագույն պատասխանը, որը դուք ցանկանում եք լսել: Այն առանձնահատուկ կլինի: Ես ձեզ կտամ այն ​​բոլոր պատասխանները, որոնք ցանկանում եք լսել: Շաբաթ օրը վերադարձեք և կլսեք, խոստանում եմ:

Առայժմ կենտրոնանանք Չեմպիոնների Լիգայում հաղթանակի վրա, քանի որ ժամանակ չունեմ այլ բանի համար։ Ամեն ինչ անելու եմ հաղթանակի համար, քանի որ դա ամենանվիրական երազանքն է՝ իմ և մեր մյուս տղաների»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: